Փոխարժեքներ
26 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 450.39 |
RUB | ⚊ | ₽ 4.5745 |
GBP | ⚊ | £ 515.58 |
GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, կիսվել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների վերաբերյալ իր մտքերով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը «առաջ է քաշել միջազգային իրավունքի վրա հիմնված հինգ հիմնարար սկզբունքներ և ներկայացրել է խաղաղության պայմանագրի նախագիծ»։
«Այնուհետև մեր նախաձեռնությամբ սկսվել է նախագծի տեքստի շուրջ բանակցային գործընթացը, որը տևել է 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի ամառը։ Չնայած տարբեր սադրանքներին, բանակցությունները տվել են դրական արդյունքներ, քանի որ դրանք անցկացվել են բացառապես երկկողմանի հիմքերով՝ առանց որևէ արտաքին միջամտության», - հայտարարել է Ալիևը։
Նա նաև նշել է, որ «2020 թվականի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր՝ գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո»։
«Հաղթական պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու պատրաստակամության մասին՝ հիմնվելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա», - ասել է Ալիևը։