կարևոր
973 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-12 12:32
Աշխարհ

Ուկրաինայում եվրոպական զորքերի հայտնվելը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի. Պուտին

Ուկրաինայում եվրոպական զորքերի հայտնվելը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի. Պուտին

Ուկրաինայում եվրոպական զորքերի հայտնվելը կհանգեցնի Ռուսաստանի հետ պատերազմի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը Հնդկաստանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է, որ ՌԴ-ն Եվրոպայի հետ որևէ հակամարտության համար ոչ մի հիմք չունի, քանի որ բոլոր հարցերը լուծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։

«Այնտեղ ոչ ոք նույնիսկ չի էլ մտածում այն մասին, որ մենք Եվրոպայի հետ որևէ հակամարտության հիմքեր ունենք։ Բոլոր հարցերը լուծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Իսկ նրանք պնդում են ինչ-որ փոփոխություններ։ Իսկ ի՞նչ փոփոխություններ։ Նրանք ցանկանում են վերանայե՞լ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։ Ինչի՞ են նրանք հիմա դրդում իրենց երկրների ժողովուրդներին։ Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմի՞։ Այժմ նրանք խոսում են այն մասին, որ մտածում են, թե ինչպես զորքեր մտցնեն Ուկրաինայի տարածք։ Դա նշանակում է պատերազմ Ռուսաստանի հետ», - ընդգծել է նա։