կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-04 16:35
Քաղաքական

Սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ

Սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ

2026 թվականի սեպտեմբերի 4 -ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է Անկախ դիտորդ հասարակական դաշինք եւ «Ազատ քվե» միասնական անվանումների ներքո հանդես եկող դիտորդական առաքելություններին՝ 2026 թվականի սեպտեմբերի 27 -ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։

ԿԸՀ-ից լրատվամիջոցներին հայտնում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ ավարտվել է 2026 թվականի սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրման վերաբերյալ դիմումների ներկայացման ժամկետը։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են Անկախ դիտորդ հասարակական դաշինք, «Ականատես» եւ «Ազատ քվե» դիտորդական առաքելությունները։