|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Օմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից: Այս մասին գրել է New York Post-ը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Օմանի հետ քննարկվում է Հորմուզի նեղուցով նավագնացության համար ժամանակավոր միջանցքի ստեղծման և երթուղու համատեղ ականազերծման հարցը։ Կողմերը նաև պայմանավորվել էին շարունակել քննարկումները՝ ներկայումս փակ նեղուցով նավագնացության համար մշտական գործող միջանցք ստեղծելու շուրջ։
«Մասկատը հրաժարվել է համաձայնություն տալ անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ծառայությունների դիմաց նավերից տուրքեր գանձելուն»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է New York Post-ը։