|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ համաձայնագիրը կարող է գրանցվել ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունում (ՄԾԿ)։ Այս մասին «РИА Новости»-ի հետ զրույցում նշել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։
«Այս համաձայնագիրը ձեռք է բերվել, և մենք եզրակացրել ենք, որ վերջնական արդյունքում կարող ենք պաշտոնապես գրանցել այս համաձայնագիրը ՄԾԿ-ում. սա լիովին իրագործելի է», - նշել է Ղարիբ-Աբադին՝ հավելելով, որ ՄԾԿ-ում հուշագրի գրանցումն անմիջապես չի բացի Հորմուզի նեղուցը. դա կախված է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների կատարումից։ Դիվանագետը հավելել է, որ Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության քարտեզների և մուտքի ու ելքի ուղիների վերաբերյալ։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ համաձայնագիրը խիստ երկկողմանի է.
«Սա կարևոր կետ է. սա բացառապես երկկողմանի համաձայնագիր է Իրանի և Օմանի միջև, այլ ոչ թե Իրանի և տարածաշրջանային այլ երկրների կամ ԱՄՆ-ի միջև։ Ինչո՞ւ։ Որովհետև Հորմուզի նեղուցն ունի միայն երկու ափամերձ պետություն, ո՛չ ավելին»։