|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իսրայելը հետախուզական տվյալներ կամ նախազգուշացումներ չի ստացել Թել Ավիվ ուղևորվող Flydubai-ի չվերթի հետ տեղի ունեցածի նման միջադեպերի սպառնալիքի մասին: Այս մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Ո՛չ, կոնկրետ՝ ոչ», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Բազմաթիվ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ իրանական հավատարմատարները՝ «Հեզբոլլահը» և ՀԱՄԱՍ-ը, հարձակումներ են ծրագրում Իսրայելի և արտերկրում գտնվող Իսրայելի քաղաքացիների դեմ: Սակայն չեմ կարող ասել, թե որևէ կոնկրետ նախազգուշացում ենք ստացել այս [միջադեպի] վերաբերյալ», - հավելել է Նեթանյահուն՝ նշելով, որ Իսրայելը մտադիր է մասնակցել հարձակում գործած օդաչուի հարցաքննությանը: