կարևոր
523 դիտում, 47 րոպե առաջ - 2026-08-20 16:20
Իրավական

Դատավոր Վահե Դոլմազյանը թույլ չտվեց, որ դատական նիստերն անցնեն առանց Սամվել Կարապետյանի ներկայության

Դատավոր Վահե Դոլմազյանը թույլ չտվեց, որ դատական նիստերն անցնեն առանց Սամվել Կարապետյանի ներկայության

Դատավոր Վահե Դոլմազյանը թույլ չտվեց, որ դատական նիստերն անցնեն առանց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի ներկայության։ Նշեց, թե դատական պրակտիկայում չկա նախադեպ, երբ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալը չմասնակցի նիստերին։ Օրենքը նման հնարավորություն չի նախատեսում։

Բայց դատավորը համաձայնվեց ոստիկանությանը խնդրել փոխել մեքենան։ Գործարարի փաստաբանները խնդրել էին, որ նա նիստերին գա սովորական, այլ ոչ թե ոստիկանական մեքենաներով։

Փաստաբանները նաև խնդրեցին դատավորին գոնե մեկ օրով վերադարձնել Կարապետյանի անձնագրերը, քանի որ նա պետք է գործարքներ կատարի, և այդ գործարքների համար լիազորագիրը պետք է նոտարականացվի։ Դատավորը նշեց, որ կարող է հարցը քննարկել միայն լիազորագրերի նմուշները ստանալուց և անձնագրերը վերադարձնելու կարևորության մեջ համոզվելուց հետո։

Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 3–ին է։