կարևոր
322 դիտում, 49 րոպե առաջ - 2026-08-20 15:12
Հասարակություն

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում: Այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չէ: Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք»,- այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր տարածքներ կան, որ այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ, դրանք բոլորիս հայտնի իրադրություններն են․․․ Մեր ընկալումը այն է, որ այս հարցը կա և պետք է լուծվի։ արդյո՞ք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով, ոչ, չկա այդպիսի տարբերակ, դա անցյալի ու փակված էջ է: Այդ հարցերը պետք է լուծել այնպես, որ մարդկանց ու երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքներում ապրող բնակիչների համար․․․ Սահմանազատման պրոցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր»,- ընդգծեց Փաշինյանը: