Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 9-ին Հանոյի Սուրբ Ջոզեֆի կաթոլիկ տաճարում, Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Պատարագին մասնակցեցին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, Հայ-վիետնամական բարեկամական խմբի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, վիետնամցի և օտարերկրյա այցելուներ, լրագրողներ:
Հանոյի արքեպիսկոպոս Զոզեֆ Նգո Քուանգ Կիետը ներկաներին ուղղված իր խոսքում ասաց, որ Ցեղասպանություն հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը Վիետնամի կաթոլիկ եկեղեցին հայ ժողովրդի կողքին է։
Պատարագի ավարտին դեսպան Ռաիսա Վարդանյանը Հանոյի արքեպիսկոպոսի հետ առանձնազրույցում ընդգծեց, որ քաղաքակիրթ մարդկությունը քաջ գիտակցում է խաղաղության արժեքը, սակայն դեռևս կան երկրներ, որոնք ոչ միայն չեն հասկանում խաղաղության խորհուրդը, այլ նաև շարունակում են սերմանել անհանդուրժողականություն և վարում են ժխտողական քաղաքականություն։
Ըստ դեսպան Վարդանյանի` հայ և վիետնամացի ժողովուրդներն իրենց համատեղ ջանքերը պետք է գործադրեն անարդարության դեմ պայքարում։ Հայ ժողովուրդը իր օրինակով ցույց է տվել ամբողջ աշխարհին, որ նույնիսկ հարյուր տարի անց կարելի է պայքարել և հասնել արդարության՝ ի հեճուկս բոլոր խոչընդոտների։
ՀՀ ԱԳՆ