|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննությունը:
Այսօր շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը, որի ավարտից հետո կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումը: Փաստաբան Ամրամ Մակինյանը նկատեց՝ չկան ու չեն կարող լինել ապացույցներ, որոնք կապացուցեն նախագահ Սարգսյանի մեղավորությունը:
Այնուհետ Ամրամ Մակինյանը միջնորդեց, որ դատական նիստերը հետայսու անցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցության։ Հանրային մեղադրողը չառարկեց, և դատավոր Արամ Գրիգորյանը որոշեց բավարարել պաշտպան Մակինյանի միջնորդությունը. այսուհետ դատական նիստերը կանցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցության:
Դատական նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ին: