Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչև 2016թ. հունվարի 1-ը ավել վճարված կենսաթոշակների գումարները, որոնք պետք է վերականգնվեն ՀՀ պետական բյուջե, կզրոյացվեն: Ըստ 2015 թվականի ընթացքում ձեռնարկած միջոցառումների արդյունքների՝ հայտնաբերվել է կենսաթոշակների 240.6 մլն դրամ ավել վճարված գումար:
ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 10-ի նիստում հավանության արժանացած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել ավել վճարված կենսաթոշակների հաշվարկման և հետգանձմանն առնչվող իրավակարգավորումները:
Նախագծով սահմանվում է, որ
1) ավել վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և այդ գումարը ստացած անձի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա,
2) հետ են գանձվում (բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (ՀՀ օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում:
Խնդրի սոցիալական էությունը հաշվի առնելով՝ առաջարկվում է նաև մինչև 2016 թվականի հունվարի 1-ն ավել վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել, բացառությամբ այն դեպքերի, երբ.
1) կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար,
2) կենսաթոշակի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով (յուրացման դեպքերը):
Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորված անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին