կարևոր
859 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-04 15:19
Աշխարհ

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ խոսակցությունները հեքիաթ է անվանել և քննադատել է կազմակերպությանը։ Այս մասին գրում է «Եվրոպական ճշմարտությունը»։

«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն: Երևի 12 տարի անձամբ եմ զբաղվել ՆԱՏՕ-ի չափանիշները յուրացնելու աշխատանքներով և ամեն տարի հեքիաթներ եմ լսել այն մասին, թե ուր որ է՝ մենք կանդամակցենք ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք ՆԱՏՕ–ի անդամ երբեք չենք դառնա», – հայտարարել է Զալուժնին Կիևում դեսպանների ընդհանուր ժողովում եվրատլանտյան ինտեգրման հարցի շուրջ ծավալված բանավեճի ժամանակ։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի չափանիշները արդիական չեն։

«Անհնար է միանալ համաշխարհային երկրորդ պատերազմի դոկտրիններով առաջնորդվող կազմակերպությանը զարգացման այն մակարդակով, որն ունի Ուկրաինայի զինուժը»,– ասել է Զալուժնին։

Նախորդ տարեվերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում էր, որ երկիրը պետք է փոխի սահմանադրությունը, որում ամրագրված է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը: Սակայն նա նաև նշում էր, որ պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց: