|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պլանավորում են բարձր մակարդակի համաժողով անցկացնել՝ քննարկելու Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծելու հնարավորությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երկու եվրոպացի դիվանագետների և երկու այլ անանուն աղբյուրների։
Աղբյուրը մանրամասնել է, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Լոնդոնում, սակայն դրա ճշգրիտ ամսաթիվը և օրակարգը դեռևս որոշված չեն:
Հրատարակությունը նշում է, որ չի բացառվում Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի, ինչպես նաև այլ արևմտյան պաշտպանության նախարարների և ռազմական ղեկավարների մասնակցությունը հանդիպմանը:
«Ամերիկացիները ելք են փնտրում, և նրանց մեր օգնությունն է պետք»,-պորտալին ասել է եվրոպացի դիվանագետը։
ԱՄՆ-ն հուլիսի 8-ի գիշերը վերսկսել է լայնածավալ հարվածները Իրանի դեմ՝ մեղադրելով վերջինիս Հորմուզի նեղուցի վերաբերյալ հունիսի 15-ին ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ: Իրանն, իր հերթին, հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։