|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեծ Բրիտանիայի ծովային ստորաբաժանումները միացել են Միացյալ Նահանգների գլխավորությամբ միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքը հսկելու նպատակով՝ տվյալ տարածաշրջանում նավագնացությունը պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացնում է News Sky-ը՝ վկակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Թագավորական նավատորմը կհամագործակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար»:
Հավելվում է` Լոնդոնը նման որոշում է կայացրել վերջին չորս ամսվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, այդ թվում Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող «Stena Impero» լցանավի կալանումը, ինչը նախազգուշացնում է առևտրային նավագնացությանն ուղղված սպառնալիքի մասին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հորմուզի նեղուցում «Stena Impero» բրիտանական լցանավը կալանքի տակ առնելու մասին հայտնի էր դարձել հուլիսի 19-ին: Իրանի իշխանությունները հայտարարել էին` պատճառ է դարձել «միջազգային օրենքների խախտումը»: