|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը ընկալում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես երկիր, որի հետ ունի պատմական կապեր, համատեղ նախագծեր, ընտանեկան հարաբերություններ, բիզնես և ճակատագրերի սերտ փոխկապակցվածություն։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան միշտ ձգտել է աջակցել Երևանին։ Այս աջակցությունը թելադրված է եղել ոչ միայն աշխարհաքաղաքական շահերով, այլև երկու ժողովուրդների միջև խորը մարդասիրական կապերով։