|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա։ Սպասեցին և համբերեցին ՍԴ որոշմանը, որից հետո առաջին իսկ աշխատանքային օրը վաղ առավոտյան 07։16-ին սկսեցին գործողություններ իրականացնել։ Պատկան մարմինները չեն էլ սպասել լույսը նորմալ բացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«ԿԸՀ-ն չքննեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ կանխազգալով կամ հստակ իմանալով, թե ինչ որոշում է ՍԴ-ն կայացնելու և որ ամսի 4-ից հետո Ծառուկյանը, որպես պատգամավորության թեկնածու, չի ունենալու անձեռնմխելիություն և այլևս հարկ չի լինելու ԿԸՀ-ով այդ հարցը քննարկել։ Եվ հենց ՍԴ-ի որոշումից հետո սկսել են այս լայնածավալ գործողությունները»,- ասաց Տոնոյանը։