|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հուլիսի 3-ի երեկոյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող նավթային ենթակառուցվածքներին: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ տարածելով նաև համապատասխան տեսանյութ:
«Երեկ երեկոյան Ռուսաստանի դեմ այս պատերազմի պատճառով մեր ուկրաինական «երկարաժամկետ պատժամիջոցները» հասան Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող թիրախներին: Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածեցին նավահանգստային նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի պատերազմի համար, ինչպես նաև հաջողությամբ հարվածներ հասցվեցին Կրոնշտադտին՝ կարևոր ռազմական թիրախին: Այն Ուկրաինայի պետական սահմանից հեռավորությունը ավելի քան 850 կիլոմետր է»,-գրել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսական կողմը հաստատել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են գործել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ: