|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով հունիսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի երկու ավերիչ ցնցումների հետևանքով զոհվել է առնվազն 920 մարդ, իսկ 3,360-ը՝ վիրավորվել։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։
Երկրաշարժի հետևանքով դեռևս անհայտ կորած է համարվում ավելի քան 51 հազար մարդ։
Ըստ աղբյուրի՝ Մեքսիկայից, Սալվադորից և այլ երկրներից փրկարարական խմբեր են ժամանել Վենեսուելա, իսկ ԱՄՆ-ն խոստացել է 150 միլիոն դոլարի օգնություն և երկրի դեմ պատժամիջոցների մեղմացում։
Նշվում է, որ վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։