|
Փոխարժեքներ
01 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7071 |
| GBP | ⚊ | £ 487.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.28 |
Սահմանադրական դատարանում ավարտվեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործով հերթական նիստը։
«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց դիմումի առանցքը ոչ թե խորհրդարան անցնել-չանցնելու հարցն է, այլ արձանագրված համակարգային խախտումները։
«Մենք դիմում չենք ներկայացրել նրա համար, որ պնդենք՝ եթե ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեին, մենք կանցնեինք խորհրդարան կամ չէինք անցնի։ Մենք արձանագրել ենք խախտումներ, որոնք, մեր համոզմամբ, եղել են համակարգային։ Ընդ որում, մեր ներկայացրած դիմումի բովանդակությունն էականորեն տարբերվում է նրանով, որ հիմնական շեշտադրումը, անկյունաքարը նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում տեղ գտած խախտումներն են»,- նշեց նա։