|
Փոխարժեքներ
27 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.72 |
| EUR | ⚊ | € 417.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.7052 |
| GBP | ⚊ | £ 488.51 |
| GEL | ⚊ | ₾ 139.58 |
Հունիսի 24-ին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 1,9 հազարը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռոդրիգեսը, ում խոսքերը մեջբերում է գործակալությունը, հայտարարել է, որ զոհերի թիվը կազմել է 1,943, ևս 10,571 մարդ ստացել է վնասվածքներ։
Հիշեցնենք, որ երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2-ից 7,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Յարակույ նահանգում։