|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.07 |
| EUR | ⚊ | € 421.59 |
| RUB | ⚊ | ₽ 4.9813 |
| GBP | ⚊ | £ 487.1 |
| GEL | ⚊ | ₾ 138.83 |
13-ամյա Նարինեի մարմինը ջրասուզակը դուրս է բերել աղբի պարկերի արանքից՝ նրա 7-ամյա քրոջ՝ Նարեի մարմնի հայտնաբերման վայրից շուրջ 50 մետր հեռավորության վրա։
Լրագրողների հետ զրույցում ջրասուզորդ Վահե Մելքոնյանը, ով հայտնաբերել է Նարինեի մարմինը, պատմել է, որ ամբողջ օրը իր ուշքն ու միտքը այդ վայրը և երկաթներն են եղել։
«Ամբողջ օրը իմ մտքում մեկ այս վայրն էր, մեկ՝ այն երկաթները։ Կարծես սիրտս հուշում էր»,- ասել է նա։
Կամավորներն ու սուզորդները մի քանի անգամ արդեն ստուգել էին նույն հատվածը, սակայն մինչ այդ աղջկա մարմինը չէր հայտնաբերվել։
7-ամյա Նարեի մարմինը նույնպես հայտնաբերել էր Վահե Մելքոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ որոնումների 8-րդ օրը հայտնաբերվեց 13-ամյա աղջնակի մարմինը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։