Միասին կարող ենք
կարևոր
865 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-22 17:04
Աշխարհ

ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները չեն համընկնում հանրապետության ղեկավարության գործողությունների հետ, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության և Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու մտադրության մասին։ Սակայն, ցավոք, մենք չենք տեսնում այս խոսքերին համընկնող Հայաստանի ղեկավարության գործողություններն ու քայլերը, որը հստակորեն արտահայտել է ԵՄ-ին միանալու իր ցանկության մասին», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը։