Միասին կարող ենք
կարևոր
1156 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-22 10:43
Հասարակություն

ՄԱՀԱԶԴ

ՄԱՀԱԶԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խորը դառնությամբ ու սրտի կսկիծով գուժում է դաշնակցական հավատավոր ու վաստակաշատ ընկերուհի, Հայ Օգնության Միության Հայաստանի հիմնադիր անդամ և Հայաստանի գրասենյակի երկարամյա տնօրեն, ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանի կնոջ՝ ընկերուհի Վեհանուշ Մարգարյանի անժամանակ մահը։

Ընկերուհի Վեհանուշը  տասնամյակների անձնվեր ու անդուլ աշխատանքով, հայրենանվեր գործունեությամբ և բարձրագույն արժեքներին հավատարմությամբ դարձավ հայ կնոջ և նվիրյալ ընկերոջ անկրկնելի օրինակ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սրտակցում և իր զորակցությունն է հայտնում Մարգարյանների ընտանիքին, հարազատներին և գաղափարակից ընկերներին։

Ըներուհի Վեհանուշ Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երեքշաբթի` հունիսի 23-ին` ժամը 17:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Վերջին հրաժեշտն ու հուղարկավորությունը` չորեքշաբթի` հունիսի 24-ին` ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

22 հունիսի, 2026 թ․