|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Նկար է այսօր Ադրբեջանում իրենց նախագահի հրահանգով և հովանու ներքո տեղի ունեցած միջոցառումից։ «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է տեղի ունեցել այսօր։ Հավաքվել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել զուռնա-դհոլով։ Լրիվ լուրջ եմ ասում, բացեք, կարդացեք բուն աղբյուրը։
Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ սենց անթաքույց ճակատիդ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու դա կանխելու համար ոչինչ չանես․․․ ոչ միայն չանես, այլև այդ ասողին սարքես «խաղաղության» ջատագով»։