|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ճապոնիայի ինքնապաշտպանության ցամաքային ուժերը և ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը հունիսի 20-ին Կյուսյու կղզում և Օկինավա պրեֆեկտուրայի կղզիներում սկսել են Resolute Dragon 2026 («Վճռական վիշապ 2026») դաշտային վարժանքները, որոնք կտևեն 10 օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mainichi Shimbun» թերթը։
Շուրջ 9500 ճապոնացի և ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների գլխավոր նպատակն է մշակել թշնամու ներխուժումից կղզիների պաշտպանության մարտավարություն։ Վարժանքներին ներգրավված են ցամաքային ուժերի ստորաբաժանումներ, նաև զրահատեխնիկա, օդուժ, դեսանտային նավեր, ինչպես նաև ափամերձ պաշտպանության ճապոնական հականավային հրթիռային համակարգեր։
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Արևմտյան բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյձի Տորիումին Կումամոտո պրեֆեկտուրայի «Քենգուն» ճամբարում տեղի ունեցած զորավարժությունների բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ պաշտպանունակության դրսևորումը շատ կարևոր է Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։