|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը գոյություն ունի միայն իր շնորհիվ: Այս մասին նա ասել է Axios-ի հետ հարցազրույցում:
«Եթե չլիներ Դոնալդ Թրամփը, Իսրայելը ոչնչացված կլիներ», - հայտարարել է նա:
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ձեռքում են զենքերը, B2 ռմբակոծիչները:
Նա հավելել է, որ լավ հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, սակայն «հարկավոր է նրան ողջամիտ պահել»: ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իսրայելն իրեն մեծապես հարգում է և կանի այն, ինչ ինքն է ասում:
Թրամփը նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինին և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին անվանել է համաշխարհային առաջնորդներ, որոնցով նա ամենաշատն է հիանում, և հրաժարվել է ասել, թե ում է համարում թույլ ղեկավարներ: