Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրն այսօր համերգ կտա Մոսկվայում:
Ազնավուրը հարցազրույց է տվել ռուսական LifeNews-ին, որում անդրադարձել է իր գործունեությանը, երգերի հաջողությանը, հայ ժողովրդի ճակատագրին և բացահայտել իր առողջության գաղտնիքը։
Խոսելով Ցեղասպանության մասին՝ Ազնավուրը նշել է, որ հայերը երբեք առանձնապես չեն ընդարձակվել այդ թեմայով։ «Նրանք, կարծես, ամաչում էին, թեև ամոթ պետք է զգան ոչ թե հայերը, այլ նրանք, ովքեր դա արել են։ Սակայն պետք է նշել, որ այժմ Թուրքիայում արդեն կան մարդիկ, ովքեր ընդունում են այդ փաստը։ Նրանց թիվը գնալով ավելի շատ է դառնում: Պետք է հասկանալ, որ երբ ես խոսում եմ Ցեղասպանության մասին, ես խոսում եմ այն մասին, որ դա չի ճանաչվում պաշտոնական մակարդակով։ Եվ ես նաև ցանկանում եմ ասել, որ եթե ցեղասպանություն չլիներ, ապա Թուրքիայում կլիներ մի շատ հայտնի երգիչ, դա ես եմ։ Նրանք կորցրին հայ մտավորականությանը, սակայն նրանց չհաջողվեց ոչնչացնել նրանց։ Մենք կարողացանք ողջ մնալ, սակայն նրանք կորցրեցին մեծ մարդկանց, ովքեր փախան այնտեղից... Բայց այս ամենն անցյալում է, եկել է ժամանակն այլ կերպ նայելու իրերին: Մեր երկու ժողովուրդների միջև շատ ընդհանրություններ կան, և ժամանակն է ընդունելու այն ամենը, ինչ եղել է մեր միջև, հաղթահարելու այդ պատնեշը և շարժվելու առաջ»,- ասել է նա:
Ազնավուրը նշել է, որ չի կարողացել բացահայտել երիտասարդության գաղտնիքը, դա մինչ օրս բացահայտված չէ, ցավոք: Սակայն բացահատել է առողջության գաղտնիքը: «Չանել չափազանց շատ հիմարություններ, շատ չխմել, գինին խմել հաճույքով և ընդամենը մեկ գավաթ, չխմել հարբելու աստիճան: Ես երբեք չեմ ուտում ուտեստն ամբողջությամբ, ուտում եմ միայն կեսը, ոչ մի տեղ չեմ գնում ուշ երեկոյան, դուք ինձ չեք կարող տեսնել գիշերային ակումբում։ Եվ ես 47 տարի առաջ թողել եմ ծխելը, իսկ մինչ այդ օրական Gauloises-ի 3 տուփ էի ծխում »,- պատմել է նա։
Երգչից հետաքրքրվել են նաև՝ ո՞րն է նրա երգերի հաջողության գաղտնիքը, նա պատասխանել է. «Չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ: Երգի տեքստից է, լավ գրված տեքստերով է պայմանավորված: Իսկ ժամանակակից երգերը բառերի շարան են, որոնք հեշտությամբ կարող են փոխարինվել այլ բառերով: Այդ պատճառով էլ չեն մնում ո'չ սրտում, ո'չ գլխում»:
Տեսանյութը՝ այստեղ: