Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հսկայական կարևոր իրադարձություն է մեր ժողովրդի համար, որը բազմաթիվ 100 տարիներ չի ունեցել իր պետականությունը. Էջմիածնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Մենք ժողովուրդ ենք, որ կարողացել ենք հարյուրավոր տարիներ մեր ինքնությունն ու ազգային պատկանելությունը և ոգին պահել ու պաշտպանել հարյուրավոր տարիներ: Այսօր երբ ունենք պետություն, ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, նաև Արցախում, Սարդարապատում հաղթած ժողովուրդ ենք, պարտավոր ենք ոչ միայն պահպանե, այլ նաև ամրապնդել և դարձնել մեր հայրենիքը` Հայաստանը, Արցախը` փոքր, բայց հզոր երկիր»,- ասաց նա:
Հարցին` ո՞րն է անկախության հիմքերի ամրապնդման թիվ մեկ գործոնը, նախագահը պատասխանեց, որ նախևառաջ ազգային ոգին ու հավատը, որ վաղն ավելի լավ է լինելու, քան այսօր:
Դիտարկմանն էլ` ընդամենը երկու տարի տևեց Առաջին հանրապետությունը, բայց մեկ դար անց էլ հիշվում և նշվում է, Սարգսյանն արձագանքեց. «Նույնիսկ երկու տարվա Առաջին հանրապետությունը եթե չլիներ, ապա չէր լինի երկրորդ` խորհրդային Հայաստանը, եթե չլիներ երկրորդ հանրապետությունը, շատ դժվար էր լինելու ստեղծել երրորդը»: