|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Արեւմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան, եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն, սակայն պարզվեց` հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ: Կես միլիոնից ավելի ձայնն անակնկալի է բերել արեւմտյան կենտրոններին։
Մեզ ասացին, որ Արեւմուտքը հնարավոր ճնշում է գործադրում, որ Փաշինյանը զիջումների չգնա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: Ծրագրում են, որ ՀՀ իշխանության հակառուսական քաղաքականությունն այնքան կգազազեցնի ՌԴ-ին, որ նա տնտեսական սանկցիաներն էլ ավելի կխստացնի, եւ Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ այնքան կաճեն, որ առճակատումը կմեծանա, եւ այդ հիմքով էլ Փաշինյանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու Հայաստանից դուրս կբերի 102-րդ ռազմաբազան։