Խոսելով վերջին տարվա ներքաղաքական զարգացումների մասին՝ Էմիլ Սանամյանը կարևորեց հետխորհրդային Հայաստանում ձևավորված հանրային բողոքի մշակույթը:
«Հայաստանի հետխորհրդային շրջանում ունեցել ենք 5 ընդդիմադիր քաղաքական շարժումներ տարբեր ժամանակահատվածներում, որոնք մեծ մասամբ կապված են ընտրությունների հետ, երբ հանրությունը բողոքի ցույցի էր դուրս գալիս ղեկավարի ընտրության կամ վերընտրության դեմ: Հայաստանում այսպիսով ձևավորվել էր բողոքի մշակույթ»,- նշում է Էմիլ Սանամյանը:
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով վերջին քաղաքական շարժման հաջողության հիմքում էր ընկած ընդդիմադիր նոր որակի առաջնորդի ի հայտ գալն ու արտաքին ուժերի՝ չեզոքության պահպանումը:
Գրեգորի Աֆթանդիլյանը կիսում է նոր առաջնորդի առկայության կարևորությունը թավշյա հեղափոխության հաղթանակի հարցում: Դրա հետ մեկտեղ նա ընդգծում է Հայաստանում տեղի ունեցած սերնդափոխության կարևորությունը և ակտիվ երիտասարդության դերը:
«Մենք ունեցել ենք սերնդափոխություն: Առաջ են եկել երիտասարդներ, ովքեր չեն ցանկանում դառնալ Հայաստանից ուղեղի արտահոսքի մի մաս: Նրանք մարդտահրավեր են նետել նախորդ իշխանություններին, քանի որ ըստ իրենց, գործող ռեժիմը համահունչ չէր արձագանքում իրենց պահանջներին»,- ասում է պրոֆեսոր Ավթանդիլյանը:
Հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականության և այլ երկրների հետ հարաբերություններին անդրադառնալով՝ բանախոսները համամիտ են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր իշխանությունների օրոք լուրջ փոփոխություններ չի կրել, ներառյալ տարածաշրջանային զարգացումներում:
«Այս իշխանությունները ժառանգել են նույն երկիրը, նույն խնդիրներով, սահմաններով, չկարգավորված հակամարտությամբ և անկայուն տարածշրջանով: Վերջին 25 տարիների մշտական մարտահրավերն է Արևմուտքի լուրջ աջակցությանը հասնելու դժվարությունները»,- նշում է Սանամյանը:
«Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Փոխվել են միայն Արևմուտքի հետ հանրային կապերը »,- ընդգծում է Ավթանդիլյանը:
Սանամյանը սակայն արձանագրում է որոշ բացասական փոփոխություններ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում: Մասնավորապես, Փաշինյանի վարչակազմը ստիպված էր գնալ որոշակի զիջումների Ռուսաստանին և զորամիավորում ուղարկել Սիրիա: Նախկին իշխանություններին, ըստ Սանամյանի, հաջողվում էր խուսափել այդ քայլից: Բացի այդ, վերլուծաբանը հարցականի տակ է դնում Հայաստանի ռազմական ղեկավարության նախաձեռնությունը ռազմական ավիացիայի զարգացման հարցում և անարդյունավետ գնահատում ժամանակակից ռազմական օդանավեր ձեռք բերելու որոշումը:
Բանախոսներն անդրադարձան նաև Հայաստանի հետագա զարգացմանն ու այս ոլորտում սփյուռքի դերակատարությանը: Աֆթանդիլյանը համուզված է՝ գործող իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ, սակայն անհրաժեշտ են նոր մոտեցումներ:
«Կառավարությունը պետք է ավելի ռազմավարական մոտեցում մշակի, թե ինչ է ուզում Սփյուռքից»,- ասում է Ավթանդիլյանը:
Սանամյանի կարծիքով էլ, Հայաստանի զարգացումն ունի մի շարք խոչընդոտներ, ներառյալ երկրի փոքր չափսերն ու աշխարհագրական դիրքը, որոնք խափանում են ներդրումների ներհոսքը երկիր: Քաղաքական մեկնաբանը Հայաստանի զարգացման հարցում կարևորում է այլ էթնիկ խմբերի ներգրավման անհրաժեշտությունը:
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |