|
Փոխարժեքներ
13 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
«Այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18), կքննվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը՝ ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները»,- տեղեկացրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հավելենք, որ խոսքը 10/51 և 35/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումների մասին է։ ԲՀԿ-ի հիմնավորմամբ՝ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։