Միասին կարող ենք
կարևոր
2071 դիտում, 3 ժամ առաջ - 2026-06-09 23:26
Հասարակություն Քաղաքական

Ի՞նչ է տեղի ունեցել 11-րդ ընտրատեղամասում․ ո՞ւր են կորել անվավեր քվեաթերթիկները․ «Փաստինֆո»

Ի՞նչ է տեղի ունեցել 11-րդ ընտրատեղամասում․ ո՞ւր են կորել անվավեր քվեաթերթիկները․ «Փաստինֆո»

Թիվ 11 ընտրատարածքային տեղամասում այսօր ևս վերահաշվարկներ են իրականացվել, որի ժամանակ որոշ խնդիրներ են ի հայտ եկել։

«Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ Սայիդա Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ չեն կարողանում գտնել մեկ կտրոն ու անվավեր քվեաթերթիկները։

Արձանագրության մեջ գրված է՝ 10 անվավեր քվեաթերթիկ, սական վերահաշվարկի ժամանակ դրանք գտնել չի հաջողվել։

Փաստաթղթերը պատռված են եղել և հնարավոր չի եղել վերականգնել։ Արդյունքում ստացվում է, որ անվավեր համարված քվեաթերթիկները չկան։

Նշենք, որ որոշ ընտրատեղամասերում անվավեր քվեաթերթիկների վերաշավարկի ժամանակ պարզվել է, որ դրանք անհիմն են անվավեր ճանաչվել ու վերականգնվել են կոնկրետ ուժի օգտին։ Այս պարագայում, փաստորեն, հնարավոր չի լինի պարզել, թե արդյոք անվավեր քվեաթերթիկներն իրապես եղե՞լ են անվավեր, թե՞ ոչ։