Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծը։ Լսելով ՔՊ պատգամավորների բացասական կարծիքները նախագծի վերաբերյալ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արձագանքեց․
«Ինձ մոտ հարց է առաջանում․ դուք հայ ժողովրդի տառապանքների, անցած պատմության կրողն ու իրավահաջո՞րդն եք, թե՞ ոչ։ Ժամանակ կար, որ մենք զորահանդես էինք անում Ստեփանակերտում։ Հիմա դուք Ստեփանակերտ անունը կյանքում կտա՞ք, «Խանքենդի» կասեք։ Այս ձևով ո՞ւր եք տանում ժողովրդին, ինչի՞ եք խաբում, որ իրենց բերում եք ապագա, կա ապագա։ Ի՞նչ ապագա, թուրքադրբեջանական տանդեմի առաջ նվաստացած, իր անվտանգությունն ամբողջությամբ հանձնած ապագա կա՞։ Պարտվողականությամբ, նվաստացնելով, ազգին ասելով՝ դու թույլ ես, անզոր ես, դրանով վերանում ենք, ոչ թե հաղթելու ենք»։