Միասին կարող ենք
կարևոր
496 դիտում, 45 րոպե առաջ - 2026-05-25 17:32
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Մայիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ Սրբազան Հայրերին՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Իսահակ եպիսկոպոս Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական սերն ու օրհնությունը բերելով եկեղեցականներին, շնորհավորեց վերջիններիս եպիսկոպոսական կոչմանն արժանանալու առիթով և մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։