կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 11:26
Աշխարհ

Մոսկվան մտահոգված է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպով

Մոսկվան մտահոգված է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպով

Մոսկվան մտահոգված է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպով: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

Նրա խոսքով` դա ցույց է տալիս, որ տարածաշրջանում առճակատման վտանգն ուժեղացել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 զինված մոտորանավեր սկսել են հետապնդել Մեծ Բրիտանիայի նավթատար նավը և փորձել կանգնեցնել այն:

Անցյալ հինգշաբթի հայտնի է դարձել, որ Ջիբրալթարում բրիտանական իշխանությունները ձերբակալել են նավթատար նավ, որը հում նավթ էր տեղափոխում Սիրիա: Ըստ Ջիբրալթարի վարչապետ Ֆաբիան Պիկարդոյի` տեղեկություն է եղել, որ Grace 1 նավը գործել է` Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտելով: Իրանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բրիտանիային և պահանջել ազատ արձակել նավը:

Երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին սպառնացել է Բրիտանիային հետևանքներով: