|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել և լքել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պատասխանատուի պաշտոնը։
Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելական 12-րդ ալիքի հրապարակած տվյալներին։
Ըստ որոնց՝ Ղալիբաֆը հրաժարվել է պաշտոնից՝ իր քայլը հիմնավորելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալների «մեծացող միջամտությամբ»։
Վեճը, ըստ հեռուստաալիքի աղբյուրների, գագաթնակետին է հասել Հորմուզի նեղուցում լարվածությունը մեղմելու Քաթարի առաջարկի պատճառով, որը թույլ կտար իրանական 20 նավի անցնել ջրային ճանապարհով՝ Արաբական ծոցի նավահանգիստներից եկող 20 նավի դիմաց նույնը անելու փոխարեն։
Առաջարկն, ի վերջո, մերժել են իրանցի պաշտոնյաները, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա ավելի վաղ X-ի էջում գրել էր․
«Իրանում չկան ո՛չ արմատականներ, ո՛չ էլ չափավորներ ․ մենք բոլորս «իրանցիներ» և «հեղափոխականներ» ենք։ Ժողովրդի և կառավարության երկաթյա միասնության, ինչպես նաև հեղափոխության գերագույն առաջնորդին լիակատար ենթարկվելու շնորհիվ մենք կստիպենք հանցավոր ագրեսորին զղջալ իր գործողությունների համար։ Մի Աստված, մեկ առաջնորդ, մեկ ժողովուրդ և մեկ ուղի՝ Իրանի հաղթանակի ուղին, որը կյանքից թանկ է»։