Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սերբիայի Ազգային սկուպշչինայի (խորհրդարան) նախագահ Մայա Գոյկովիչը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է «Տանյուգ» գործակալությունը։
Գոյկովիչի մոտ թոքաբորբ է, նրան տեղափոխել են կորոնավիրուսով պացիենտների հիվանդանոց, որտեղ նա բուժում է ստանում: Ինչպես գործակալությանը հայտնել են խոսնակի գրասենյակում, 57-ամյա քաղաքական գործիչը իրեն լավ է զգում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ հանրապետության պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը: Նախարարը լավ է զգում, չունի ոչ մի ախտանիշ, նա ինքնամեկուսացման մեջ է: Ավելի վաղ Վուլինը պլանավորում էր մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին, որն անցկացվեց հունիսի 24-ին: Սակայն նա չի եղել Կարմիր հրապարակում Սերբիայի պատվիրակության կազմում:
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալների համաձայն, Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 13 792 է, մահերի թիվը՝ 267: