Միասին կարող ենք
կարևոր
1711 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-20 21:15
Հասարակություն

Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից

Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից

 SHAMSHYAN.com-ը հայտնում է․

«Այսօր՝ ապրիլի 20-ին, SHAMSHYAN.com-ին դիմած ավտոբուսի վարորդը, ով աշխատանքը չկորցնելու մտավախությամբ նախընտրեց մնալ անանուն, ներկայացրեց համակարգի ներսում տիրող աղետալի իրավիճակը և հայտնեց վարորդների տեսակետը՝ հաճախակի դարձած վթարների վերաբերյալ։

Ըստ վարորդի՝ իրենց սկսել են պարզապես շահագործել՝ անտեսելով աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր նորմերը։ Շաբաթական 40 ժամվա փոխարեն վարորդներն աշխատում են օր ու մեջ, սակայն այդ մեկ աշխատանքային օրը տևում է սարսափելի երկար՝ 18-ից 20 ժամ։

Առավոտյան ժամը 5-ից սկսվող հերթափոխն ավարտվում է միայն գիշերվա ժամը 1-ին, ինչի հետևանքով վարորդները, հատկապես տարիքով տղամարդիկ, մշտական գերհոգնածության մեջ են և երբեմն պարզապես քնում են ղեկին։ Սա է այն հիմնական պատճառը, որը հանգեցնում է ծանր հետևանքներով վթարների, սակայն համակարգում տիրող «տուպիկային» վիճակը թույլ չի տալիս բարձրաձայնել խնդրի մասին»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։