Միասին կարող ենք
կարևոր
1360 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-12 22:10
Քաղաքական

«Արձանագրվեց, որ Հայաստանի խնդիրները ողջ հայ ժողովրդինն են, և դրանք լուծելու համար պահանջում են համահայկական ջանքեր»․ Իշխան Սաղաթելյանը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի մասին

«Արձանագրվեց, որ Հայաստանի խնդիրները ողջ հայ ժողովրդինն են, և դրանք լուծելու համար պահանջում են համահայկական ջանքեր»․ Իշխան Սաղաթելյանը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի մասին

«Քիչ առաջ Փարիզում ավարտվեց համահայկական խորհրդաժողովը, որը ուղղված էր Սփյուռքի զորաշարժին։ Ժողովին շուրջ 25 երկրից 150 ներկայացուցիչներ քննարկեցին համահայկական հարցեր, համահայկական խնդիրներ, ժողովն ընդունեց մի շարք բանաձևեր և վերջում հանդես եկավ հայտարարությամբ»,-այս մասին ասաց  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս օրերին, երբ որ Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած են ծանր մարտահրավերների առջև, երբ մեր ազգը պառակտված է, նման կարգի պատկառելի լսարանով խորհրդաժողովը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հավաքվեցին, մեկտեղելով ջանքերը քննարկեցին մեր խնդիրները, դա ունի շատ կարևոր նշանակություն, և ամենակարևորը ժողովին արձանագրվեց նաև, որ Հայաստանի պրոբլեմները միայն Հայաստանի քաղաքացիներինը չեն, դրանք ողջ հայ ժողովրդի խնդիրներն են և պահանջում են համազգային ու համահայկական ջանքեր այս հարցերը լուծելու համար․․․

Լավ մնացեք սա այն դեպքերից է երբ որ ցանկացած խնդիր միասին կարող ենք»,-խոսքը եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։