Միասին կարող ենք
կարևոր
1648 դիտում, 5 ժամ առաջ - 2026-04-12 15:56
Հասարակություն

Մանրամասներ՝ Փարիզում ընթացող Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովից․ օր երկրորդ

Մանրամասներ՝ Փարիզում ընթացող Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովից․ օր երկրորդ

Փարիզում  շարունակվում է Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովը

Խորհրդաժողովի երկրորդ օրը նվիրված էր Սփյուռքի հայ համայնքների ներուժի ամրապնդմանը և համազգային համախմբմանը։ Մասնակիցները շեշտեցին, որ կազմակերպված, ինքնագիտակցված և նպատակասլաց համայնքներն են այն հիմքը, որի վրա կառուցվում է ուժեղ և կայուն հայրենիք։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Արցախի թեմային։ Բանախոսները ընդգծեցին, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը շարունակում է մնալ համազգային ցավ և պատասխանատվություն։ Խոսվեց բռնի տեղահանության, հայրենազրկման և մշակութային ժառանգության կորստի վտանգի մասին՝ գնահատելով տեղի ունեցածը որպես ցեղասպանական քաղաքականության հետևանք։ Նշվեց, որ այս հարցը պետք է մշտապես մնա Սփյուռքի քաղաքական և հասարակական օրակարգում՝ միջազգային հարթակներում արդարության հասնելու համար։

Մասնակիցները շեշտեցին, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, վերադարձի իրավունքի վերականգնումը և անվտանգության երաշխիքների ձևավորումը պետք է դառնան համազգային պայքարի առանցքային ուղղություններից մեկը։

Քննարկումների մյուս կարևոր առանցքը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն էր և սպասվող ընտրությունների նշանակությունը։ Ընդգծվեց, որ Սփյուռքը պետք է իր ներուժով նպաստի Հայաստանում իրական փոփոխություններին՝ աջակցելով ազատ, արդար և թափանցիկ ընտրություններին և ձևավորելով պատասխանատու իշխանություն։

Օրվա հիմնական ուղերձն էր՝

Ուժեղ համայնքներ, համախմբված Սփյուռք, արդարություն Արցախի համար և պատասխանատու ընտրություն՝ հանուն ուժեղ Հայաստանի։

Չորրորդ կլոր սեղանի քննարկման մանրամասները ներկայացնում է Մարիետ Կարապետյանը։