|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես հաղոռդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը,՝ երկու կողմերն էլ ընդգծել են Իրանի նախագահի և Պակիստանի վարչապետի միջև զրույցի ընթացքում քննարկված թեմաների համակարգման և հետագա քայլերի շարունակականության կարևորությունը։
Քննարկված հարցերի շարքում է եղել նաև Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի խախտումը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված երկշաբաթյա հրադադարի ֆոնին Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի մի քանի շրջանների։
Իսրայելի բանակի պնդմամբ՝ հարձակումը ուղղված է եղել «Հեզբոլլահ» կազմակերպության ավելի քան 100 հրամանատարական կենտրոնների և ռազմական օբյեկտների դեմ, կան զոհեր։