|
Փոխարժեքներ
01 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Նախօրեին հարված էին հասցրել Տուապսեին։ Այսօր էլ ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումը հրդեհ է առաջացրել ծովային տերմինալում։ Այդ մասին հայտնել է Կուբանի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը։
Զոհեր չկան, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Ինչպես նշեցինք նախօրեին հրշեջները կարողացել են մարել ուկրաինական դրոններով երեկ գրոհված նավթավերամշակման գործարանի բաց հրդեհը
Տուապսեում նավթամթերքի արտահոսքի հետևանքների վերացման գործում ներգրավված է եղել շուրջ 400 մասնագետ: Տուապսե գետում, որտեղ լցվել են նավթամթերքները, տեղադրվել են արգելապատնեշներ, կահավորվել է պատնեշային ամբարտակ։
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածը Տուապսեին սպառնում է լուրջ էկոլոգիական հետևանքներով։ Օդում հայտնաբերվել է բենզոլի կոնցենտրացիայի նորմայի գերազանցում։