|
Փոխարժեքներ
21 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.86 |
| EUR | ⚊ | € 426.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1746 |
| GBP | ⚊ | £ 493.85 |
| GEL | ⚊ | ₾ 137.65 |
Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Մենք կողմ ենք ապաշրջափակմանը ու Հայաստանի սահմաններում առևտրի աճին, իհարկե՝ նաև Թուրքիայի հետ, որպեսզի Թուրքիայով ելք գործենք դեպի Եվրոպական շուկա, բայց պետությանը պետք է նորմալ տնտեսական քաղաքականություն, որպեսզի թույլ չտա թուրքական գյուղմթերքը գա և ոչնչացնի հայկական գյուղացուն:
Թուրքիան սուբսիդավորում է գազի 50%-ը իր գյուղացիների համար, էլեկտրականության 50%-ը պետությունն է վճարում, այդ պարագայում Եփրատ գետի վրա ստեղծում են ջրամբարներ, ջրի խնդիր չունեն, նրանք հնարավորություն են ունենալու այս սուբսիդիաներով էժան ապրանքով խեղդել մեր գյուղացու ապրանքը ու գյուղացիներին մատնել աղքատության: Դրա դեմ պայքարելու մի ձև կա՝ պաշտպանել տեղական արտադրողին, տանել լավ տնտեսական քաղաքականություն, ունենալ առաջնորդ, որը կարողանում է «չէ» ասել այնտեղ, որտեղ մեզ ձեռնտու չէ, և «հա» ասել այնտեղ, որտեղ կա հայկական շահ»,- Արարատի մարզում ասուլիսի ժամանակ նշել է Կարապետյանը: