|
Փոխարժեքներ
30 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ՖԻՖԱ-ի 76-րդ համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին մեկ տարում վախճանված ֆուտբոլային գործիչների, այդ թվում՝ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։
Լռության րոպեից առաջ հայտարարվել են 2025 թվականի մայիսի 15-ին կայացած ՖԻՖԱ-ի նախորդ կոնգրեսից հետո վախճանված ֆուտբոլային գործիչների անունները։
Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին։ Նա խաղացել է Մոսկվայի «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» թիմերում, որոնցից վերջինի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1952, 1953, 1956, 1958 թվականներին) և կրկնակի գավաթակիր (1950, 1958): Սիմոնյանը «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (160 գոլ): 1958 թվականին, Անգլիայի հավաքականի հետ խաղում (2։2), դարձել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի պատմությունում ԽՍՀՄ ընտրանու առաջին գոլի հեղինակը ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։