Միասին կարող ենք
կարևոր
1660 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-30 20:58
Հասարակություն

Ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում՝ գերիների վերադարձի պահանջով

Ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում՝ գերիների վերադարձի պահանջով

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի արձանի մոտ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում, նախատեսվում է հավաք՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է հասարակական գործիչ Սաիդա Պողոսյանը։

Նա նշել է, որ հավաքին մասնակցելու են անհետ կորածների հարազատներ, գերիների հարազատներ, մարդիկ, ովքեր պահանջում են իրենց հարազատների արտաշիրիմում, ինչպես նաև բազմաթիվ արցախցիներ, հասարակական կազմակերպությունների և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։

Պողոսյանի խոսքով՝ գործում է «Հանուն ժողովրդական արժեքների» նախաձեռնությունը, որը ձևավորել է մայիսի 4-ին և 5-ին կայանալիք գագաթաժողովին զուգահեռ օրակարգ։ Նախաձեռնությանը աջակցում են բազմաթիվ կազմակերպություններ։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնության անունից պատրաստվել են նամակներ, որոնք նախատեսվում է փոխանցել ԵՄ ղեկավարներին։

Արդեն հայտնի է, որ մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում կկայանա Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵՄ երկրների ղեկավարներ։

«Մի քանի ակցիաներ ենք պլանավորում, սակայն մի մեծ խնդիր կա․ Հայաստան-ԵՄ գագաթաժողովի օրակարգը ոչ մի կերպ չի տրամադրվում, անգամ լրագրողներին։ Դա մեծ խնդիր է, բայց միևնույն է ծրագրում ենք մի քանի ակցիա՝ բարձրացնելու բոլոր չլուծված իրավունքների հարցերը, նաև ակցիա իրականացնել Գյումրիում։ Մեզ պետք էր հստակ իմանալ, որ Էմանուել Մակրոնը գնալու է Գյումրի»,- ասել է Սաիդա Պողոսյանը։