|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում շնամարտ կազմակերպելու դեպքով բերման ենթարկված 3 անձինք ձերբակալվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«2026 թվականի ապրիլի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ֆիզիկական ներգործության, ինչպես նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու հոդվածներով: 3 անձ ձերբակալվել է»,- նշել են ՔԿ-ից։
Հիշեցնենք` մարտի 5-ին համացանցում աղմկահարույց տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են 4 կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։ Մի խումբ տղամարդիկ կանանց սպառնում են, հրում, որպեսզի նրանք չմիջամտեն։ Կանայք իրենց հերթին հայտարարում են, որ շնամարտերի անցկացումը քրեորեն պատժելի արարք է, և խոստանում են դիմել ոստիկանություն։ Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ է բերման ենթարկվել։