|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Քննչական կոմիտե ժամեր առաջ բերվել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ Նրա փաստաբանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, որ գիշերը՝ ժամը 03։00-ի մոտակայքում, Մեղրիի բաժնից ոստիկանության աշխատակիցներ են ժամանել քաղաքապետի բնակարան, հրավիրել են ոստիկանություն, ինչից հետո Զաքարյանը ներկայացել է Մեղրիի բաժանմունք, հետոո Կապանի, իսկ լուսադեմին նրան տեղափոխել են Երևանի Քննչական կոմիտե։ Նա նաև նշեց, որ այս պահին անհայտ է՝ որ ուղղությամբ են տարել Մեղրիի և Գորիսի փոխքաղաքապետերին: