կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-05 13:41
Հասարակություն

Այնթապից բերման ենթարկվածները 4-ն են. նրանց մեղադրում են բռնություն կիրառելու մեջ. փաստաբան

Այնթապից բերման ենթարկվածները 4-ն են. նրանց մեղադրում են բռնություն կիրառելու մեջ. փաստաբան

Այնթապի գյուղապետը՝ Կարեն Սարգսյանը, որը նաև «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներից է, ինչպես նաև մյուս թեկնածուներից Հունան Ավետիսյանը և ևս երկու անձ, որոնք թեկնածու չեն, համախոհ են, բերման են ենթարկվել 11։30-ի սահմաններում ինչ-որ ահազանգի հիման վրա, որ իբրև տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածում բռնություն են գործադրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց բերման ենթարկվաների փաստաբան Արման Կարապետյանը:

«Բնականաբար նման բան չի եղել, ահազանգը, կարծում ենք, միտումնավոր է, քանի որ ինչպես հասկացանք՝ այն կատարվել է Երևանից։ Այս պահին ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 4 հոգի՝ գյուղապետը, նրա եղբայրը, Հունան Ավետիսյանը և ևս մեկ անձ՝ Ալեքսան Հովհաննիսյանը։ Ամենաշատը կարող են պահվել մինչև 3 ժամը լրանալը: Բերման ենթարկվածների նկատմամբ որևէ վատ վերաբերմունք չենք նկատել»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը հավելեց, որ իր վստահորդները պնդում են, որ նման միջադեպ չի եղել, չնայած որևիցե փաստաթղթի տակ հրաժարվում են ստորագրել և հարցերին պատասխանել։

Բերման ենթարկվածները Մասիսի ոստիկանական բաժնում են։

 

Տես նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տես նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: