կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 19:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեհլիրյանը մարմնացումն էր մի ամբողջ համակարգի, որը դեռ ուսումնասիրված չէ․ Գեղամ Մանուկյան

Սողոմոն Թեհլիրյանը և Թեհլիրյանի նման արդարության մարտիկները տարբեր ժամանակներում եղան մեր ժողովրդի արժանապատվության վերականգնողը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը«Նեմեսիս» գործողության 101-ամյակի առիթով ՀՅԴ ՀԵՄ-ի և ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցող միջոցառման ժամանակ՝ Աջափնյակ համայնքում գտնվող Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու մոտ:

«Վերջին 2 տարիներին մեր հասարակության մեջ ամենաշատ հիշատակվող անձանցից մեկը Թալեաթն է։ Թալեաթը, որը խորհրդանշում էր հակահայկականությունը, մեր ժողովրդին համահայկական տառապանքներ պատճառելը, հայրենազրկումը, մեր ժողովրդին իր բնօրրանից զրկելը։ Եվ վերջին մեկ-երկու տարին ամեն քայլափոխի հիշատակվող անունը մեր ժողովրդի մոտ, թերևս, Սողոմոն Թեհլիրյանն է։ Նրա անունը շատ-շատերի շուրթերին է որպես արդարության վերականգնողի»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա նշց, որ մեր ժողովրդի պատմության մեջ, երբ վտանգվել է մեր ազգի արժանապատվությունը, ինքնասիրությունը և կասկածի տակ է դրվել արդարությունը, մեր ժողովուրդը փնտրել է հենց այդպիսի հերոսների։

Սողոմոն Թեհլիրյանը, նշեց Գեղամ Մանուկյանը, մարմնացումն էր մի ամբողջ սերնդի, մի ամբողջ համակարգի, որը, ցավոք, դեռ ուսումնասիրված չէ նույնիսկ մեր երկրում։  

Այն հսկայական ցանցը, որը գործեց ամբողջ աշխարհում և տապալեց թուրք դահիճներին, ասաց նա, տապալեց նաև հայ դավաճաններին։

Մանրամասն՝ տեսանյութում․