|
Փոխարժեքներ
27 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Հայաստանի օրենսդրության համաձայն՝ մարմինը կարող էին հանձնել միայն հարազատներին, բայց նրանք հրաժարվել էին Այշատից և չէին պատասխանում հարցումներին։ Հայաստանի իշխանությունները (ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստացել էր զբաղվել այս հարցով) համաձայնել են վճարել հուղարկավորության համար, որպեսզի նրա մարմինը հանձնվի հողին։
Այշատի գերեզմանը գտնվում է գերեզմանատան առանձին հատվածում, որտեղ տապանաքարեր չկան։ 23 տարեկան Այշատ Բայմուրադովան փախել էր Չեչնիայից և կորել Երևանում 2025 թվականի հոկտեմբերի 15-ին: Նա գնացել էր ոմն Կարինա Իմինովայի հետ հանդիպման, իսկ մի քանի օր անց նրան մահացած էին գտել։ ՀՀ իրավապահները նրա սպանության մեջ կասկածում են Իմինովային և Չեչնիայում ծնված Սաիդ-Համզաաթ Բայսարովին։